Զելենսկին հաղթում է Պորոշենկոյին

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Ազգային էքզիթ փոլի արդյունքները, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես:

Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում ընթանում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։