Առաջին կադրերը՝ Շրի Լանկայի ահաբեկչությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շրի Լանկայում այսօր Սուրբ Զատիկի պատարագի ժամանակ եկեղեցիներում և հյուրանոցներում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, հարյուրավորները՝ վիրավորվել։

Համացանցում հայտնվել են ահաբեկչությունից առաջին կադրերը։

Քիչ առաջ որոտացել է արդեն 8-րդ պայթյունը։ Երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել։