Հասարակական վայրերում ծխողները կտուգանվեն. ոստիկանություն

Հակածխախոտային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու շրջանակներում ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով վարչական պատասխանատվություն է սահմանվում ծխելու կանոնները խախտելու համար:

Ըստ օրենսդրության՝ կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, օդակայաններում, ավտոբուսի և գնացքի կայարաններում, հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում՝ բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների, հասարականան տրանսպորտում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներում և վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելն առաջացնում է տուգանք՝ 3000-20.000 դրամի չափով:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չխախտել օրենքը: