Մոնրեալում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Կանադական Մոնրեալ քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Horizon Weekly»-ն հայտնում է, որ քաղաքային խորհրդի կողմից ընդունված որոշմամբ այսուհետ ապրիլի 24-ը լինելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը:

Քաղաքապետ Վալերի Պլանտեն ստորագրել է որոշումը: