Հայաստանում ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու  է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին եւ Նոր  կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: