Տղամարդը պատահաբար տեսանկարել է կնոջ դավաճանությունն իր ընկերոջ հետ (տեսանյութ)

Չինաստանի բնակիչը պատահաբար տեսանկարել է կնոջ դավաճանությունը: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Տղամարդը դռան շեմին է թողել տեսաարձանագրիչը՝ մտածելով, թե այն անսարք է: Նա խոստովանել է, որ իր կնոջ հետ հանդիպող տղամարդն իրենց քաղաքապետն ու իր «լավ» ընկերն է:

Կինը հերքել է՝ ասելով, թե տղամարդն իրենց տուն է եկել ոչ սթափ վիճակում և տեսախցիկի ֆիքսածը զուտ «պատահականություն» է: Նա նաև ամուսնուն ստախոս է համարել՝ շեշտելով, որ նկարել է ոչ թե տեսաձայնագրիչի, այլ թաքնված տեսախցիկի միջոցով: