Սիրուշոն սկսել է համագործակցել ճանաչված պրոդյուսերի հետ

Երգչուհի Սիրուշոն սկսել է համագործակցել Red One աշխարհահռչակ երաժշտական պրոդյուսերի հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:

«RedOne! Աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը: Վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, Գրեմմիի բազմակի մրցանակակիր, ով աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Մարկ Էնթոնին, Շակիրան, Պիտբուլը, Լեդի Գագան:
Մեծ պատիվ է նման երաժշտի հետ համագործակցությունը» ,- գրել է Սիրուշոն և հրապարակել լուսանկար: