Աղա՞նդն է եղել Արթուր Աբրահամի ամուսնալուծության պատճառը. մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և որ Մերի Աբրահամյանը՝ Արթուր Աբրահամի կինը, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի, քանի որ վերջինս երեխային վերցրել և հեռացել է:

Պարզվում է՝ Արթուր Աբրահամը առանց կնոջ համաձայնության երեխային իր հետ տանելու սեփական պատճառներն է ունեցել: Այս մասին հայտնում է ipress.am-ը:

Իրականում կնոջ՝ Մերի Աբրահամյանի մայրը աղանդավոր է, ինչը Աբհարամը չի ընդունել: Տևական ժամանակ Արթուր Աբրահամը կնոջը ուղեկցել է ծնողների տուն, հնարավորություն տվել, որպեսզի ինքնակամ ուղղվի, նոր վերադառնա ընտանիք: Հաճախ վեճեր են եղել հենց կնոջ տան անդամների ներկայությամբ: Սակայն կինը՝ Մերի Աբրահամյանը այդպես էլ չի գնացել այն ճանապարհով, ինչը նախընտրելի էր Արթուր Աբրահամի համար: 

Ի վերջո Արթուր Աբրահամը որոշել է երեխային վերցնել և հեռանալ կնոջից, որից հետո էլ կինը որոշել դիմել դատարան՝ ամուսնալուծման նպատակով:  

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: