Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է երեկ Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմը կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանություն և սպառնալիքներ օգտագործելուց:

Haqqsin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը խորհուրդ է տվել Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին:

ԱԳՆ-ն կրկին շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է և պահանջում է Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերել հայկական ուժերը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, ով առաջարկում է հրաժարվել ուժի կիրառությունից, հրատապ քայլեր ձեռնարկելմիջազգային հանրության պահանջներին համապատասխան իր երկրի զինված ուժերը դուրս բերելու Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: