Նիդեռլանդներից արտաքսած Լիլիի և Հովիկի մայրը կարող է վերադառնալ երեխաների մոտ

Նիդեռլանդներից Հայաստան արտաքսված Արմինե Համբարձումյանը կարող է վերադառնալ հետ և վերամիավորվել իր երեխաների՝ Լիլիի և Հովիկի հետ: Այս մասին տեղեկացնում էDutch News-ը:

Հիշեցնենք, որ Արմինե Համբարձումյանին Հոլանդիայից արտաքսել էին 2017-ին: Նա ու իր երեխաներն այնտեղ էին ապրում ավելի քան 9 տարի: Լիլին և Հովիկը ևս թաքնվում էին արտաքսումից խուսափելու համար: Նրանք մնում էին եկեղեցում, 24 ժամ պատարագ էր անցկացվում, բոլորը միրավորվել էին հանուն երեխաների:

Նրանց դեպքին ուշադրություն դարձրեց երկրի արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, ով, օգտվելով իր լիազորություններից, թույլտվություն ստացավ երեխաների՝ երկրում մնալու համար:

Նիդեռլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հովիկը տեղի մանկական հեռուստահաղորդման շրջանակներում հայտնել է, որ անչափ երջանիկ է, քանի որ մայրը կարող է վերադառնալ Նիդեռլանդներ: