«Մեջլիսի հայը». ՀՀ ԱԺ եզդի պատգամավորը դատապարտում է Փայլանի նկատմամբ հետապնդումները. Ermenihaber.am

Ermenihaber.am-ը «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել է ՀՀ Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններից եզդիական համայնքը ներկայացնող Ռուստամ Բաքոյանի հետ։

Բաքոյանը ներկայացրել է իր տեսակետները Կարո Փայլանի նկատմամբ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության առնչությամբ։ Նա նաև ընդգծել է Թուրքիայի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող հայ պատգամավոր Կարո Փայլանի և Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների համար Թուրքիայում և Հայաստանում ստեղծված պայմանների միջև եղած տարբերությունը։ 

Այս համատեքստում եզդի պատգամավորն իր կարծիքն է հայտնել նաև Թուրքիայում մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության վերաբերյալ։