Եթե որոշեմ կրկին առաջադրվել, Միշելն ինձ կլքի. Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կատակել է՝ եթե կրկին առաջադրվի ԱՄՆ նախագահի ընտրություններում, ապա կինը՝ Միշելը կբաժանվի իրենից։

The Independent-ի փոխանցմամբ՝ Օբաման այս մասին ասել է Բեռլինի քաղաքապետարանում Obama Foundation հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ:

«Ես իմ քաղաքական պաշտոնը զբաղեցրել եմ, և եթե կրկին պայքարեմ այդ պաշտոնի համար, Միշելն ինձ կլքի»,- ասել է Օբաման։

ԱՄՆ 44-րդ նախագահը եղել է երկրի պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը։Վերջինս ԱՄՆ ղեկավարել է 2009 թվականի մինչև 2017 թվականը։ Նրան փոխարինել է Դոնալդ Թրամփը։