Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Հայկ Համբարձումյանը

Քիչ առաջ Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել Արտաշատ ԲԿ-ի տնօրենի մրցույթ։ Պաշտոնի հավակնորդները երկուսն էին՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը և Տարոն Գասպարյանը։

Հանձնաժողովի 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հայկ Համբարձումյանի օգտին: Իսկ Տարոն Գասպարյանի օգտին գրանցվեց 3 կողմ, 4 դեմ ձայն:

Տեղից մեր լրագրողը հայտնում է, որ մրցույթն անցավ օրենքին համապատասխան, մրցույթի մասնակիցները հանձնաժողովին որևէ բողոքի չներկայացրեցին։