Մարտի 26-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության առաջարկով 2019 թվականի մարտի 26-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, համապատասխան որոշումը կայացվեց այսօր Կառավարության նիստին:

Նիստը կհրավիրվի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկելու համար: