Սպանություն Երևանում. 29-ամյա երիտասարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից:

Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։