Նազարբաևը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է իր հրաժարականի մասին, այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Մինչև նախագահական մյուս ընտրությունները նախագահի պաշտոնը ժամանակավոր կզբաղեցնի խորհրդարանի Սենատի խոսնակ Կասիմ Ժոմար Տոկաևը:

Նազարբաևը Ղազախստանը գլխավորում է 1990 թվականից, 2015-ին վերընտրվեց հինգերորդ ժամկետով: