Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի փոխմարզպետներ՝ Տիգրան Թամրազյանն ու Կարեն Խուդավերդյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Կարեն Խուդավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»: