Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին, նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11:05-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: