Արշակունյաց 2-ի դիմաց աղբանոցի վերածված կանաչ գոտին մաքրվեց. լուսանկարներ

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արշակունյաց 2 ի դիմաց աղբանոցի վերածված կանաչ գոտին մաքրվեց։
Մոտակայքում ապրողների և աշխատողների պնդմամբ Sanitek Armeniaի աշխատողները նույնպես նպաստել են ,որ տարածքը նման տեսքի հասնի։ Փողոցն մաքրելուց հետո աղբը լցնում են այստեղ»: