Սարսափելի տեսանյութ. ՌԴ-ում մայրը երեխային թողել էր տանը՝ աղբի մեջ, քաղցած

Մոսկվայի բնակարաններից մեկում «մաուգլի» երեխա են գտել:

Սարսափելի դեպքը բացահայտվել է երեկ: Հարևանները պարբերաբար երեխայի լացի ձայն են լսել, բայց չեն կարողացել բացահայտել՝ որտեղից: Երբ ձայնը ուժեղացել է, հարևանները դիմել են ոստիկանություն: ԱԻՆ աշխատակիցները սարսափելի տեսարանի են հանդիպել. տունը լցված է եղել աղբով, իսկ այնտեղ եղել է վախեցած ու կեղտոտ 5 տարեկան երեխա:

Բնակարանում մեծահասակներ չեն եղել, չի եղել նաև ուտելիք և ջուր։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ թարախային օպտիտ է։ Աղջիկը չի խոսում։ Տուժած երեխայի մորը ձերբակալել են, հիմա կնոջը հարցաքննում են։ Նրա նկատմամբ հարուցել են քրեական գործ «մահափորձ» հոդվածով։