Հունաստանի քաղաքացին փրկվել է` երկու րոպե ուշանալով եթովպիական ինքնաթիռից

Հունաստանի քաղաքացին երկու րոպե ուշացել էր
Ethiopian Airlines -ին պատկանող Boeing 737 ինքնաթիռի չվերթից, ինչի հետևանքով ողջ է մնացել, այս մասին գրում է Greek Reporter-ը:

Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեկ, ինչի հետևանքով ինքնաթիռում եղած 157 հոգին մահացել են:

Աղբյուրը հայտնում է, որ Անտոնիոսը չվերթից ուշացել է երկու րոպե և տեսել, թե ինչպես են մարդիկ ինքնաթիռ նստում: Նրան ներս չեն թողել, քանի որ ուշանալու հետևանքով չի հասցրել ուղեբեռը հանձնել:

Նշենք, որ Եթովպիայում այսօր սգո օր է հայտարարավել: