Զիդանը վերադարձավ «Ռեալ»

«Ռեալի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Զինեդին Զիդանը ստանձնել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Զիդանի հետ կնքված պայմանագիրը նախատեսվում է մինչև 2022 թվականը։

Զիդանը փոխարինում է Սանտյագո Սոլարիին։ Նշենք, որ 46-ամյա Զիդանը մադրիդյան ակումբը գլխավորել է 2016-18 թվականներին։