«Արմավիր» ԲԿ-ում ծննդաբերությունից հետո երեխան մահացել է. shamshyan.com

Մարտի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ, 59-ամյա Աշոտ Մարկոսյանը և հայտնել, որ նախորդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, իր հարսը՝ 25-ամյա Ա. Ս.-ն, Արմավիր բժշկական կենտրոնում ծննդաբերել է, ինչի ժամանակ էլ երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքը հավելում է նաև, որ Ա. Մարկոսյանը հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների մասնագիտական ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով: