Մատնահարդարները, դիմահարդարները, դաջվածք անողները բուժզննում կանցնեն

Կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նախագիծը, համաձայն որի՝ տարբեր հաստատությունների անձնակազմեր պետք է պարտադիր տարեկան բժշկական զննումներ անցնեն, որպեսզի ապահովվեն թե՛ իրենց անվտանգությունը, թե՛ այն շահառուների, որոնց հետ նրանք աշխատում են:

«Հատկապես մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածք անողները պետք է պարտադիր բուժզննում անցնեն, որովհետև այդ պրոցեդուրաների մասով մենք ունենում ենք մոտ 3-4% հեպատիտ C-ի տարածվածություն ՀՀ-ում»,- ասաց Թորոսյանը: