Քեթի Փերին ու Օրլանդո Բլումը նշանադրվել են․ նշանադրության շքեղ մատանին արժե 5 միլիոն դոլար

34-ամյա երգչուհի Քեթի Փերին և 42-ամյա դերասան Օրլանդո Բլումը Սուրբ Վալենտինի օրը նշանադրվել են։ Այս մասին հայտնել է դերասանուհու մարդը՝ Մերի Հադսոնը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով լուսանկար։

«Նայեք՝ ով է նշանադրվել Սուրբ Վալենտինի օրը»,- գրել է նա։

Դերասանուհին էլ Instagram-ի իր էջում հրապարակել է նշանադրության մատանին, որն արժե 5 միլիոն դոլար։ Այն ծաղկի տեսք ունի։ Մատանու կենտրոնում 4 կարատանոց վարդագույն բրիլիանտ է, մյուս հատվածում օգտագործված է առնվազն 8 բրիլիանտ։