Միայնակ Գայլի ընտանիքին տուն գնելու համար հավաքվել է 21 հազար դոլար

«Սասնա ծռեր» խմբի մահացած անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու հավաքված գումարը կազմում է 21.380 դոլար:

Նույն խմբի համանուն կայքից տեղեկանում ենք. «Արդեն այսօր ունենք Արայիկ Խանդոյանի կնոջ՝ Անուշ Հայրապետյանի անունով բացված հաշվեհամարներ, որտեղ մենք փոխանցել ենք ամբողջ գումարը և Ձեզ կոչ ենք անում շարունակելու օգնել Արայիկի ընտանիքին։ Նպատակ ունենք գոյացնելու մոտ 45․000 $ գումար, մեր հերոսի բազմազավակ ընտանիքին (5 երեխա,որից 3-ը անչափահաս) տուն գնելու նպատակով»: