Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը, երբ այս աշխատասենյակում նստած պետք է լինեմ խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր, որը պետք է սուր ելույթներ ունենա և այլն, մի մասն ասի, որ հաստատ սա պայմանավորված է, թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի:

Բայց պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ: #Երկրիհակառակկողմը»,-գրել է նա։