«Ծիտ» աղջկա հետ ծանոթանալու սահմռկեցուցիչ վտանգը․ Սամվել Մարտիրոսյան

Ֆեյսբուքի օգտատեր Սամվել Մարտիրոսյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը

«Հարգելի հայրենակիցներ։ Ուզում եմ ֆեյքերին (Չնայած, էդքան էլ ֆեյք չի, հեսա կհասկանաք) վերաբերող մի ոչ ստանդարտ, բայց սահմրկեցուցիչ վտանգի մասին խոսել։ Ուրեմն, ձեր հետ ծանոթանում է մի սենց ծիտ։ Կամ նման, բայց արական սեռի մի գազան հմայիչ դեմք։ Հետո ձեզ սկսում է շատ հետաքրքիր թեմաների շուրջ խոսացնել։ Մի պահ գործը հասնում է վիդեոչաթով իրար տեսնելուն, հետո ավելի համարձակ շփմանը վիդեոյով։ Իսկ հետո ձեզ գրում է էդ ծիտը ու ասում, որ ձեր շատ անհարմար տեսքով վիդեոչաթը ինքը ձայնագրել է։ Ու հիմա կուղարկի ձեր բոլոր ընկերներին եւը բաց կտեղադրի ցանցում։ Ու դա չանելու դիմաց ուզում է գումար։ Եթե փորձեք դեակտի լինել ֊ որ ձեր ընկերներին չգտնի ֊ շատ իզուր եք տենց անում։ Ինքը նախորոք ձեր ընկերների ցանկը հավաքել, պահել է։ Կարճ ասած, երկու ոտքով կղանքի մեջ չհայտնվելու համար հարկավոր է անծանոթ մարդկանց դեմքը վիդեոյով չբացվել ֊ բառիս բուն իմաստով ։Ճ Օրինակ, էս ծիտը, որը ինձ էլ է ուզում ընկերանալ, կոնկրետ հենց դրանցից է ու հենց հայերի վրա է աշխատում։ Նենց որ հեռու մնացեք, գլուխներդ կուտի հում֊հում։ Բայց հատուկ մի սեւեռվեք իրա վրա, էսօր ինքն ա, վաղը ՝ ուրիշ մեկը»։