«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ վիրավորված ուսանողը մահացավ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ բժշկական կենտրոնում մահացել  է «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված հարձակման ժամանակ վիրավորած  21-ամյա Ջիվան Հարությունյանը։ Վերջինս՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի ազգականներից է։

Հունվարի 29-ին` ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1989թ.։ Մյուս տուժողները ևս Աբովյան քաղաքի բնակիչներ են։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության ժամանակ։

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։