Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հաղթողները

LOS ANGELES, CALIFORNIA - FEBRUARY 10: Lady Gaga accepts Best Pop Duo/Group Performance for 'Shallow' onstage during the 61st Annual GRAMMY Awards at Staples Center on February 10, 2019 in Los Angeles, California. (Photo by Kevork Djansezian/Getty Images)

Լոս Անջելեսում քիչ ավարտվեց գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմի»-ի հանձնման 61-րդ արարողությունը։ Ձեզ ենք ներկայացնում «Գրեմմի»-ի արժանացածներին։

«Լավագույն երգ» անվանակարգում «This is America» հիթի համար մրցանակի է արժանացել Դոնալդ Գլովերը, ով հանդես է գալիս Childish Gambino կեղծանունով։  Նա մրցանակի է արժանացել է նաև «Լավագույն ռեպ-կատարող» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգերում։

«Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Դուա Լիպան, իսկ «Տարվա ալբոմ»-ը բաժին է հասել Քեյս Մասգրեյվսը։

Լեդի Գագան հաղթանակ է տոնել եւ համբուրել մրցանակը, որը ստացել է «Աստղը ծնվեց» ֆլիմի «Shallow» կատարման համար որպես լավագույն զուգերգ-սաունդթրեք։ Նա մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն փոփ ելույթ» անվանակարգում «Joanne» երգի համար։  





«Լավագուն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթել է Արիանա Գրանդեն՝ Sweetener ալբոմով:
«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallowերգը:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը: 
Մինչդեռ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելի When Bad Does Goodերգը:
«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է St Vincent-ի Masseduction-ը:
Տարվա պրոդյուսեր է ճանաչվել Ֆարել Ուիլյամսը:


Դուա Լիպա և
St. Vincent


Cardi B և Offset