Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք․ Արայիկ Հարությունյան

Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք։ Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:

Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետև գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում»,- գրել է նախարարը։