Որոշիր կյանքի քո թիվն ու իմացիր՝ ինչպե՞ս հարստանալ

Ըստ նումերոլոգիայի՝ յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իր թիվը, որով հնարավոր է նաև կանխագուշակել ապագան։ Թվերով կարող ես նաև որոշել՝ ի՞նչ անել, որպեսզի հարստանաս։ Շատ պարզ է։ Անհրաժեշտ է իրար գումարել ծննդյան տարեթվի, օրվա և ամսվա բոլոր թվերն ու ստանալ միանիշ թիվ։ Օրինակ՝ 24.02.1995. 2 + 4 + 0 + 2 + 1 + 9 + 9 + 5 = 32. Շարունակում ենք գումարել՝ 3 + 2 = 5։ Այսպիսով՝ 5-ը քո կյանքի ուղու թիվն է։

1․ Մեկը առաջնորդների թիվն է։ Նշանակում է, որ որպեսզի հասնեն հաջողության և շատ գումար վաստակեն, պետք է խմբում գլխավոր լինել, առաջնորդեն աշխատանքը։ Ուրիշի հարստությունից ակնկալիքներ սպասել պետք չէ՝ ոչ մի տեսանկյունից։

2․ Չնայած նրան, որ այս թվանշանն ունեցող մարդիկ դիվանագետ են և հավատում են իրենք իրենց, միևնույն է՝ միայնակ հարստանալ չեն կարող։ Որպեսզի շատ վաստակեն, իրենց հարկավոր է մեկը, որը կներքաշի գործի մեջ, քանի որ ինքնուրույն երբեք առաջին քայլ չեն կատարի։

3․ Երեք թվանշան ունեցող մարդիկ շուտ են հարմարվում և սովորում։ Այս խմբի մարդիկ պետք է հնարավորինս շատ ծանոթություններ հաստատեն, ինչի արդյունքում մեծ գումարներ կվաստակեն։

4․ 4 նշանն ունեցող մարդիկ շատ աշխատասեր են, ինչն էլ նրանց կօգնի հարստանալ։ Որպեսզի հարստանան, նրանց պետք է ջանասիրաբար աշխատել՝ չնայած բոլոր անհաջողություններին և սովորել ստաբիլություն։

5․ Այս խմբի մարդիկ, որպես կանոն, շատ էներգիայով լի են և ակտիվ։ Որպեսզի հարստանան, այս մարդկանց գրեթե ոչինչ անել հարկավոր չէ, կարևոր է միայն բարություն տալ շրջապատողներին և դրական նայել կյանքին։ Կյանքը ձեզ վարձահատույց կլինի դրա համար։ Նրանց կյանքում մեծ դեր է խաղում հաջողությունն ու պատահականությունը։

6․ Այն մարդիկ, որոնց կյանքի թիվը 6-ն է, ամեն ինչ անում են, որպեսզի վաստակեն դիմացինի հարգանքը, և դա ճիշտ է։ Նումերոլոգները կարծում են, որ նրանք կարող են հարստանալ՝ ազդեցիկ մարդկանց ուշադրությունն իրենց վրա գրավելով։ Դե, իհարկե, ծանր աշխատանք է։

7․ 7-րդ թիվն ունեցող մարդիկ աչքի են ընկնում լավ կանխազգացումով և հարուստ ֆանտազիայով։ Այս մարդիկ, ավելի լավ է, գործ չունենան ֆիզիակական աշխատանքի կամ արվեստի հետ, հարստանալ նրանց կհաջողվի միայն գիտության մեջ իրենց տաղանդն օգտագործելով։

8․ Այս խմբում ընդգրկվածները համարվում են ուժեղ մարդիկ, կարող են հաղթահարել իրենց առաջ հանդիպող բոլոր խոչընդոտները։ Ճիշտ է, հաջողության հասնելու և գումար վաստակելու համար նրանք պետք է հոգևոր ներդաշնակության հասնեն և հասկանան, թե ինչ են ուզում: Այնուհետև փողն ինքն իրեն կհայտնվի նրանց ձեռքում։

9․ 9 թիվն ունեցողները ձգտում են իդեալականին և դրա ճանապարհին կարող են մոռանալ իրենց և մյուսների մասին։ Որպեսզի հարստանաք, պետք է լսել ինքներդ քեզ և դադարել վախենալ։ Բացի այդ, կարևոր է՝ դադարել լսել ուրիշներին, քանի որ բացի ձեզանից, ոչ ոք չգիտի՝ ինչ է ձեզ իսկապես հարկավոր։