Ռուս սահմանապահները Հայաստանի հարավում թմրանյութ տեղափոխող են բռնել․ լուսանկար

Ռուսաստանցի սահմանապահները հայ-իրանական սահմանին բռնել են թմրանյութ տեղափոխողի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

2019թ. փետրվարի լույս 5-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճեւան» անցակետում վարչության աշխատակիցները հանրապետության պետական սահմանն անցնող բեռնատար ավտոմեքենան ստուգելիս թմրանյութ են գտել (ենթադրաբար օփիումի հումք)՝ 57 գրամ ընդհանուր քաշով։

Վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Ներկայում կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։