Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` փետրվարի 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-12-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում