Արտակ Հերիքյանը աշխատանքի է անցել «5-րդ ալիք»-ում

Հեռուստալրագրող, մեկնաբան Արտակ Հերիքյանն աշխատանքի է անցել «5-րդ ալիք»-ում: Այս մասին տեղեկանում ենք «5-րդ ալիք»-ի ֆեյսբուքյան էջից. «5-րդ ալիքում այսօր սովորականից ուրախ ենք. թիմին է միացել հայտնի լրագրող, մեկնաբան Արտակ Հերիքյանը: Բարի գալուստ, Արտակ»:

Հիշեցնենք, որ Արտակ Հերիքյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսերն էր: Նա 2018 թվականի հունիսի 18-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: