Աշխարհահռչակ դերասան Սամի Նասերին կժամանի Երևան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին այս ամիս կժամանի Երևան:

Ֆրանսիացի դերասանն ընդունել է Փետրվարի 24-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «ՄԶՀՀԿ ՊՈԱԿ»-ի (Նախկին «Միկա») մարզադահլիճում կայանալիք Mix Fight 40 մրցաշարին ներկա գտնվելու հրավերը: