Ադրբեջանցին դաժանորեն դանակահարել է գերմանացուն բարձրաձայն սեքսով զբաղվելու պատճառով

Ինչպես հայտնում Haqqin․az-ը՝ հղում կատարելով գերմանական աղբյուրներին, Գերմանիայի Բեդբուրգում գտնվող Բարբարաշտրասի փախստականների կացարանում  ադրբեջանից փախստականը մորթել է մի մարդու, ով «չափազանց բարձր սիրով զբաղվում»: Քրեական գործը ներկայումս գտնվում է Քյոլնի շրջանային դատարանում:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով, 42-ամյա փախստականը ադրբեջանցին Մամեդով անունով չէր կարողանում քնել սենյակում, քանի որ հաջորդ սենյակից լսվում էին բարձր ձայներ: Այդ սենյակում ապրում էր աղջիկը։

Դուրս գալով միջանցք՝ նա տեսավ կիսամերկ տղամարդու ու սկսեց գոռալ «Ո՞վ ես դու։ Ինչու՞ ես մերկ և ի՞նչ ես այստեղ անում»: Տղամարդը վախեցավ և վազեց իր ընկերուհու սենյակ,  իսկ զայրացած Մամեդովը վազեց իր ետևից։  

Մամեդովը արդեն հասցրել էր դանակով հարվածել 3 անգամ, երբ գոռոցների վրա դուրս եկավ աղջիկը, որից հետոը ադրբեջանցին լքեց սենյակը և սպասում էր միջանցքում։