Ուրարտական բացառիկ սենյակներ ու դամբարաններ ծածկել են շին աղբով

«ԼեգալԼաբ» իրավաբանական բուտիկի համահիմնադիր Նարեկ Աշուղաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընկերներ ջան, Կարմիր բլուրի ուրարտական բացառիկ հուշարձանը շարունակում ա մնալ շին աղբի կույտերի մեջ։ Շինաղբով տարիներ շարունակ ապօրինի ծածկել են ուրարտական բացառիկ սենյակներ ու դամբարաններ։ Պետք ա շտապ աջակցել հուշարձանի պատասխանատու Miqayel Badalyan-ին և նախաձեռնություն սկսել այս խայտառակ խնդիրը լուծելու համար, որպեսզի հետո կարողանանք հուշարձանը հրապուրիչ դարձնել մարդկանց համար։ Ովքեր կուզեն միանալ, աջակցել, իմաց տվե՛ք»։