Մահացել է ռեփեր Դեցլը

Մահացել է ռուս հայտնի ռեփեր Կիրիլ Տոլմացկին, որն առավել շատ հայտնի է Դեցլ անվամբ։

Նրա պրոդյուսերի խոսքով՝ բարում համերգից հետո ռեփերն իրեն վատ է զգացել։ Հանդերձարանում նստել է բազկաթոռին և մահացել։ Օգնության հասած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Սակայն վերջինս նշում է, որ ռեփերը առողջական խնդիրներ չի ունեցել և երբեք իրեն վատ չի զգացել։

Դեցլն ընդամենը 35 տարեկան էր:  Նա ամուսնացած էր, ունի 13-ամյա որդի։