Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կան զոհեր

Ռուսաստանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ կին և տղամարդ են զոհվել։

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ավտոբուսը Լիպեցկից Կալուգա էր ուղևորվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն, ինչի հետևանքով ավտոբուսը շրջվել է։

Հայտնի է, որ երեխաները մեկնում էին մասնակցելու համերգի։ Ավտոբուսում կար 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա: Վիրավորվել է 16 հոգի։