Երեխաս լացելով է գնում դպրոց․ ի՞նչ անել․ հարց հոգեբանին

AylLur.am-ը շարունակում է «Հարցեր՝ հոգեբանին» շարքը։ Պարբերաբար կներկայացնենք այն հարցերը, որոնք մեր միջոցով հոգեբանին են դիմել ընթերցողները։ Դուք էլ կարող եք հոգեբանին հղել ձեզ հուզող հարցերը՝ ուղարկելով այն aylLurlratvakan@gmail.com հասցեին։ Հասցեատիրոջ անանունությունը երաշխավորում ենք։

Հարց- Դուստրս 7 տարեկ է, երկրորդ դասարան է։ Երեխաս լացելով է գնում դպրոց, լացելով դասերն անում։ Շատ եմ նեղվում այդ փաստից։ Բայց, ինչպես հասկացել եմ, միայն մեր տանը չի այդ խնդիրը, համադասարանցիները, ծանոթներիս երեխաներից շատերի մոտ նույնպես այդ խնդրը կա։ Ի՞նչ կարող եմ անել։ Ի՞նչ խնդիր կարող է դա լինել, ինչպե՞ս աշխատենք երեխայի հետ։


Հարցին պատասխանում է «Ապագա» հոգեբական կենտրոնի հոգեբան Մարինե Մամիկոնյանը։

Պատասխան- 6-7 տարեկանը երեխայի համար դեպի դպրոցը համարվում է ճգնաժամային տարիք։ Դեպի նոր միջավայր և նոր ուսումնական ծավալ, ի վերջո, երեխային խաղից կտրում են։ Այստեղ շատ կարևոր է ուսուցչի ճիշտ մոտեցումը և յուրաքանչյուր երեխայի անձնային առանձնահատկությունների ճանաչումն ու կարևորումը դասապրոցեսում։

Նշեմ, որ բավականին տարածված խնդիր է։ Հանրակրթական դպրոցների ծրագրերը կրստսեր դպրոցականների համար բավականին բարդ է և, ըստ իս, չի համապատասխանում 6-9 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչներին, որն ել նպաստում է երեխաների աշխատունակության անկմանը, այսինքն՝ երեխան կարողանում է քիչ, նրանից պահանջում են ավելին։ Նաև 6 տարեկան երեխայի առաջատար գործունեությունը դեռ խաղն է, և դպրոցի միջավայրը ևս պետք է երեխային մոտիվացնի դեպի դպրոցը, դասասենյակը, հնարավորինս խաղային միջավայր պետք է ապահովի երեխային։ Նկատել եմ նաև, որ կան առարկաներ, որոնք ծնողներն են տանը պատրաստում և խրախուսվում է ուսուցչի կողմից, որն էլ երեխայի ինքնուրույնությունը և սեփական ուժերի վրա վստահ լինելը խաթարում է։

Իսկ ի՞նչ անեն ծնողները։ Ծնողները ևս պետք է խաղային միջավայր ապահովեն և երեխային մոտիվացնեն՝ նույնիսկ խրախուսանքի միջով։ Օրինակ, թե երեխան սխալ է կարդում կամ գրում, արձագանքը ծնողի ագրեսիվ, քննադատական չպետք է լինի, հակառակ դեպքում երեխայի մոտ ձևավորվում է երկչոտություն, որն էլ դրսևորվում է դպրոցում։ 6 տարեկան երխայի ուշադրության ծավալը մոտավորապես 10 րոպե է, այսինքն՝ երեխային 30 ստիպել դաս անել, արդյունավետ չէ։ Խաղային դադարներով և, ամենակարևորը՝ նրա համար ստեղծեք ընտանեկան ջերմ, սիրո մթնոլորտ, որտեղ երեխան իրեն սիրված և հասկացված է զգում, կարևորվում է նրա կարծիքը։ Հիշենք, երեխան չի ծնվել լուռ նստելու համար, նա ինքնադրսևորվում է, երբ ազատ է և չի սահմանափակվում այդ ազատությունը։ Այս ամենը շատ ավելի կարևոր է երեխայի և դպրոցի փոխհարաբերություններում։