Աննա Հակոբյանը պատմել է՝ որտե՞ղ է նշել ծննդյան տարեդարձն ու ի՞նչ անակնկալ են մատուցել

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր։ Աննա Հակոբյանը պատմել է, թե որտեղ և ինչպե է անցկացրել ծննդյան տարեդարձը։

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա😊

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի կինը։