Շահեն Հարությունյանը աշխատանքի է անցել ԱԺ-ում

Շահեն Հարությունյանն աշխատանքի է անցել ՀՀ ազգային ժողովում։ Այս մասին վերջինս գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Հարգելի՛ ընկերներ։

Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ (Իմ Քայլը դաշինք)։

Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։

Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսաց այդ տեղեկատվությունը համարեք հաստատված։ )))»,- գրել է Շահեն Հարությունյանը։