ՀՀ-ն «9 դիրքով» անվտանգ է Ադրբեջանից․ «Global Finance»

Global Finance ամսագիրը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշը: Ցանկը հրապարակվել է պարբերականի կայքում:

Հիմնական չափանիշներ են ընտրվել ռազմական հակամարտության հավանականությունը, քաղաքացիների անվտանգության համար սպառնալիքի մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակը, ինչպես նաեւ բնական աղետի հավանականությունը:

Ցուցակում ներառված է 128 երկիր, Հայաստանը ցանկում 62-րդն է։ Հայաստանին հաջորդում է Գանան, Պանաման և ԱՄՆ-ն։

Հարևան Վրաստանը ցուցակում 49-րդն է, իսկ ահա Ադրբեջանը 79-րդը։ Ռուսաստանն այդ ցուցակում 108-րդն է։

Առաջին տասնյակում հայտնվել են Իսլանդիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նորվեգիան, Քաթարը, Սինգապուրը, Դանիան և այլ երկրներ։