ԱՄՆ-ում հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ են փակցվել․ լուսանկարներ

Կալիֆոռնիա նահանգի հայկական մասնավոր դպրոցների ողջ տարածքում անհայտ անձինք փակցրել են թուրքական դրոշներ։

Ոստիկանությունը «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա հայտնաբերել են տասնյակ թուրքական դրոշներ, գրում է «NBC Los Angeles» հեռուստաընկերությունը։

Այդ երկու դպրոցները գտնվում են 1,5 ժամ հեռավորության վրա։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է միջադեպը` այն անվանելով վանդալիզմի ակտ: Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նույնպես անդրադարձել է միջադեպին։

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը Ֆեյսբուքի իր էջում։