Օր օրի տան հիմքերը խարխլվում են․ Սարի թաղում տները փլուզվում են․ լուսանկարներ

Հունվարի 23-ին Սարի թաղում բնակելի տան առաջին հարկի սյուները փլուզվել էին։ Լիլիթ Բաբախանյանը, ով այդ տան բնակիրչ է, Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օր օրի տան հիմքերը խարխլվում են, տունը դեռ կանգուն է, սակայն ժամանակի հարց է։

«Սողանքը շարունակվում է… (Երևանի քաղաքապետարան / Yerevan MunicipalityՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee): Օր օրի խարխլում են մեր տան հիմքերը: Տունը դեռևս կանգուն է, սակայն ժամանակի հարց է. էսօրվա արձրևը հեչ տեղին չէր….

Դեռ սպասում ենք պատկան մարմինների արձագանքին և հնարավոր լուծման առաջարկին…

Նշեմ, որ 2 նամակ հասցեագրված է քաղաքապետին (Hayk Marutyan), 1-ը քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին»,- գրել է Լիլիթ Բաբախանյանն ու կից հրապարակել լուսանկարներ։

Քաղաքացին պատկան մարմիններից ակնկալում է ստեղծված իրավիճակին համարժեք շուտափույթ լուծումներ: