«Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալված կա

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ. և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ, այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։