Կոկորդիլոսներին մուտքի վիզա է տրվել

Տանզանիայի կոկորդիլոսները Հայաստանի մուտքի վիզա են ստացել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ այս խնդիրը լուծվել է։

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ցանկանում է իր ղեկավարած մարզում կոկորդիլոսներ բուծել, սակայն ծրագիրն հետաձգվել էր, քանի որ Տանզանիայից ներդրողին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման և ՊԵԿ-ում առկա խնդիրներ էին առաջացել։ Բանն այն է, որ ՊԵԿ-ում չէին կարողացել հասկանալ՝ ձուն թռչնի է, թե՝ կենդանու։