Երգիչ Մհերը վճարել է հարկերը․ լուսանկար

Երգիչ Մհերը արդեն վճարել է համապատասխան հարկերը։ Վերջինս Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«💰💷💵💶💽🎼🎤🎹🤓
Վճարիր հարկերդ,և քնիր խաղաղ❗️❗️❗️
Плати налоги,спи спокойно❗️❗️❗️
Pay your biils,and sleep in peace❗️❗️❗️ »։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել՝ շոուբիզնեսի ներկայացուցիչներին կոչ անելով վճարել հարկերը։

«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:  Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց»: