ԱԺ փոխնախագահն առաջարկում է փոխել օրհներգը․ նա իր տարբերակն է առաջարկում

ՀՀ ԱԺ նախագահ, պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին վերադառնալ ՀՀ օրհներգը փոխելու քննարկումներին։ Նա մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ և ցանկանում է, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը վերցվի։

«Այ սա հզոր օրհներգ է, որն համապատասխանում է բոլոր պահանջներին»,- Ֆեյսուքի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով իր առաջարկած տարբերակը։

Արամ Խաչատրյանը ՀԽՍՀ օրհներգի երաժշտության հեղինակն է, որը գրվել է 1944-ին: Խաչատրյանը հիմնի համար օգտագործել է Գայանեի III գործողության (1942) հերոսական հատվածներից մեկի երաժշտությունը։

2006-ին Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին: Մրցութային հանձնաժողովը որոշել էր դիմել կառավարությանը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով: Առաջարկը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, որտեղ Դաշնակցությունն արդեն օրինագիծ էր ներկայացրել գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիքը» ուժի մեջ թողնելու վերաբերյալ: